Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի կառավարությունը մտադիր է անցում կատարել ծառայողական էլեկտրամոբիլների օգտագործման

 Հայաստանի կառավարությունը մտադիր է անցում կատարել ծառայողական 
էլեկտրամոբիլների օգտագործման

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ է ուղակել ծրագիր, որով նախատեսվում է, որ կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե նախարարությունն իր հաշվեկշռում քանի մեքենա ունի և արդյոք պլանավորում է անցում կատարել էլեկտրական շարժիչով մեքենաների օգտագործման՝ բնապահպանական նպատակով:

«Մենք միացել ենք Global electric mobility գործընթացին, որն իրականացվում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներքո: Ունենք համապատասխան դրամաշնորհային գումարներ՝ մոտ 700 հազար դոլարի կարգի: Ներկայացրել ենք  ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը, և ծրագրով առաջարկում ենք, որ ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամոբիլների: Ծրագրի նախնական փաստաթուղթն  ուղարկվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, որն այդ ծրագիրը կֆինանսավորի »,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ եթե ընթացակարգերը պահպանվեն, այս տարվա վերջին բոլոր նախարարները կնստեն էլեկտրամեքենաներ: Եվ դա կիրականացվի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Գրիգորյանը նկատեց, որ էլեկտրամոբիլների զարգացումը շատ արագ տեմպերով է ընթանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]