Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արհեստական ինտելեկտին կսովորեցնեն կատակել

Արհեստական ինտելեկտին կսովորեցնեն կատակել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստենֆորդի համալսարանից չինուհի Հի Հին սկսել Է զբաղվել հումորի զգացում ունեցող արհեստական ինտելեկտի մշակմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Wired-ը:

Հետազոտողը մտադիր Է հումորի բազմաթիվ տեսություններ օգտագործել նպատակին հասնելու համար: Հի Հիի խոսքով՝ իր առջեւ բարդ խնդիր Է ծառացած, քանի որ ինտելեկտն աշխատում Է որոշակի ալգորիթմով, իսկ դա բացառում Է իմպրովիզացիան: Մշակողը վստահ Է, որ արհեստական ինտելեկտը ծիծաղելի չի դառնա եթե նեյրոցանցում բեռնվեն աշխարհի բոլոր կատակներն ու անեկդոտները:

Ուսուցման ժամանակ Հի Հին եւ իր թիմը որոշել են ստուգել բառախաղի տեսությունը եւ նեյրոցանցին սովորելու են տվել մի քանի նույնանուն բառեր, որպեսզի ինտելեկտը կարողանա վերարտադրել ծիծաղելի նախադասություններ՝ դրանցում փոխելով հասկացությունները: Որպեսզի փոխարինումից հետո կատակը չկորցնի իր իմաստը, նեյրոցանցը նախադասությանը մի երկու նոր բառ Է հավելել: Սակայն արդյունքները չեն ուրախացրել գիտնականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]