Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանցի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել «Google Play» հարթակում

Հայաստանցի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները 
վաճառել «Google Play» հարթակում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ «Google Play» հարթակում, ինչը նախկինում անհնար էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ իրականացված բարեփոխությունների ու կատարած աշխատանքի վերաբերյալ:

Նա տեղեկացրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է և այժմ հարկային արտոնություն են ստանում նաև էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ և համակարգչային անիմացիայով զբաղվող նորաստեղծ ընկերությունները:

«Հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, ըստ որի, էլեկտրամոբիլի ներմուծումը Հայաստան կազատվի ավելացված արժեքի հարկից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ինժեներական քաղաքի ծրագրին, որը 10.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել:

2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի, ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ: 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19 հազար 552-ի, ինչի արդյունքում մոտ 27 տոկոս աճ է արձանագրվում 2017թ.-ի համեմատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]