Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտյոմ Խաչատուրովը գավաթի խաղարկության եզրափակչում հետաքրքիր խաղ է կանխատեսում

Արտյոմ Խաչատուրովը գավաթի խաղարկության եզրափակչում հետաքրքիր խաղ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրովի կարծիքով Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը հետաքրքիր է լինելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խաչատուրովը փաստեց, որ թիմում լավ տրամադրություն է: «Եզրափակիչ այս խաղից շատ բան է կախված: «Ալաշկերտ»-ը լավ թիմ է և լավ ֆուտբոլիստներ ունի: Մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում»,-ասաց նա:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակչում «Ալաշկերտ»-ը ուժերը կչափի «Լոռի»-ի դեմ: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզադաշտում մայիսի 8-ին և կմեկնարկի 19:30-ին: Մուտքն ազատ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]