Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Պետրոսյանը գավաթի խաղարկության եզրափակիչը համարում է տարվա ամենակարևոր հանդիպումը

Արթուր Պետրոսյանը գավաթի խաղարկության եզրափակիչը համարում է տարվա 
ամենակարևոր հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով` Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում երկու թիմերը հավասար հնարավորություն ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում Պետրոսյանը փաստեց, որ թիմն ամբողջապես պատրաստ է առաջիկա խաղին:

«Եզրափակիչ այս խաղը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ Լոռու մարզում և Վանաձորում: Ինչ վերաբերում է մեր մրցակցին` «Ալաշկերտ»-ին, ապա կարող եմ ասել՝ այն, որ նրանք Հայաստանի վերջին 3 տարվա չեմպիոնն են, ամեն ինչ ասում է: Նրանք դժվար մրցակից են մեզ համար: Եզրափակչում հավասար շանսեր ունեն երկու թիմերն էլ»,-ասաց Պետրոսյանը:

Մասնագետի խոսքով` ինքն ակնկալում է, որ Երևանում կայանալիք խաղում Վանաձորից շատ մարդ կգա և մարզադաշտի կեսը «կանաչ կլինի»(խմբ. կանաչը «Լոռի» ակումբի գույնն է): «Այս տարվա ամենակարևոր խաղը «Լոռի»-ի համար հենց այս եզրափակիչն է»,- շեշտեց նա: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակչում «Ալաշկերտ»-ը ուժերը կչափի «Լոռի»-ի դեմ: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզադաշտում մայիսի 8-ին և կմեկնարկի 19:30-ին: Մուտքն ազատ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]