Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանի հետ

Վարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կորեայի 
Հանրապետության դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ակտիվ և արդյունավետ գործունեությունը մեր երկրում և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ: Վարչապետը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և խնդրել Կորեայի Հանրապետության նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը: 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և հավելել, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը, ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանական մակարդակով: Ու Յուն-Գընը նշել է, որ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է երկկողմ համագործակցությունը զբոսաշրջության և հումանիտար ոլորտներում: Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստան այցելած կորեացի զբոսաշրջիկների թիվը 2017-ի համեմատ կրկնապատկվել է՝ անցնելով 7 հազարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թևակոխել է նոր և կարևոր փուլ.  կառավարության նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Գործադիրի ղեկավարը հետաքրքիր է համարել տնտեսության զարգացման Կորեայի փորձը և այդ ուղղությամբ ևս համագործակցության հույս հայտնել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանը և հայ-կորեական տնտեսական համագործակցությանը նոր թափ հաղորդելու տեսանկյունից կարևորել բիզնես կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]