Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան

Վրաստանն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել Է ԷլեկտրաԷներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան: Արտահանումն սկսվել Է մայիսից, եւ դրա օրական ծավալն այսօրվա դրությամբ կազմում Է 2,78 մլն կիլովատ-ժամ՝ Թուրքիա եւ 2,61 մլն կիլովատ-ժամ՝ Ռուսաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Նշվում Է, որ արտահանումն սկսելը կապված Է վրացական հիդրոԷլեկտրակայաններում ԷլեկտրաԷներգիայի թողարկման ավելացման հետ:

Կանխատեսումային հաշվեկշռի համաձայն, որը հաստատվել Է Էկոնոմիկայի նախարարության կողմից, այս տարի Վրաստանից պլանավորվում Է մինչեւ 700 մլն կիլովատ-ժամ ԷլեկտրաԷներգիայի արտահանում, ինչը չորս անգամ պակաս Է ներմուծումից: Վրաստանում ԷլեկտրաԷներգիայի ներմուծում հարկավոր չի լինի միայն մայիս-հուլիսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]