Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կաննի կինոփառատոնի եզրափակիչ երեկոյին կցուցադրեն «Անսովորները» ֆրանսիական ֆիլմը

Կաննի կինոփառատոնի եզրափակիչ երեկոյին կցուցադրեն «Անսովորները» ֆրանսիական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անսովորները» ֆրանսիական ֆիլմն ընտրվել Է առաջիկա Կաննի 72-րդ կինոփառատոնի եզրափակիչ երեկոյին ցուցադրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կինոֆորումի մամուլի ծառայությունը:

«Կինոժապավենը, որը մասնակցում Է փառատոնի հիմնական մրցույթին, բեմադրվել Է Օլիվիե Նակաշի եւ Էրիկ Տոլեդանոյի կողմից,-նշել են մամուլի ծառայությունում:-Այն կցուցադրվի մայիսի 25-ին փառատոնի վերջին սեանսում»: Ֆրանսիական ռեժիսորական եւ սցենարային Նակաշ-Տոլեդանո տանդեմը հռչակվել Է 2011 թվականին «1+1» («Անձեռնմխելիները») իրենց ֆիլմով, որը համաշխարհային վարձույթում վաստակել Է 445 մլն դոլար եւ ամենաշահութաբերը դարձել բոլոր ժամանակների ոչ անգլալեզու ֆիլմերի շրջանում:

Նաեւ «Անսովորները» իրենց նոր աշխատանքում, որը յոթերորդն Է դուետի ստեղծագործական կենսագրության մեջ, Նակաշը եւ Տոլեդանոն հանդես են եկել ոչ միայն որպես ռեժիսորներ, այլեւ որպես սցենարի հեղինակներ: Կինոնկարի գլխավոր հերոսներին, որոնք իրենց ուժերը տալիս են նյարդային համակարգի խանգարումներ ունեցող դեռահասներին օգնելու համար, մարմնավորել են ժողովրդականություն վայելող դերասաններ Վենսան Կասելը եւ Ռեդա Կատեբը: Այս սոցիալական կատակերգության հեղինակները հավատարիմ են իրենց գլխավոր սյուժեներին՝ համընդհանուր սիրուն, կյանքի կոլեկտիվ ձեւերի գերազանցությանը եւ հումորին՝ որպես մարդկանց միջեւ հարաբերությունների վերջին հենարանին: Ժապավենը ֆրանսիական վարձույթ կմտնի հոկտեմբերին: «Սա շատ ժամանակակից կինոնկար Է կյանքի նկատմամբ լավատեսական հայացքով,-կարծում Է փառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն:-2019 թվականին կինեմատոգրոֆը պատմում Է երիտասարդ ժամանակակիցների, նրանց երաժշտության, ակումբների, կյանքի նկատմամբ խանդավառության եւ շրջապատող աշխարհին ուղղված հարցերի մասին»: Կանն-2019-ը բացելու արտոնությանն արժանացել Է Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» կատակերգությունը: Իսկ ընդամենը փառատոնի պաշտոնական մրցույթում նրա գլխավոր պարգեւների համար պայքարում, ինչպես այժմ հայտնի Է, մրցելու Է 21 ֆիլմ: Վերջին պահին հիմնական ծրագրում ներառվել Է Կվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ժապավենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]