Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների միջև տեղի են ունեցել 
քաղաքական խորհրդակցություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական կողմի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական երկխոսության և փոխայցերի, փոխգործակցության ընդլայնման և խորացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ:

Գոհունակություն է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ ընթացիկ տարում դրական զարգացումներ են նախանշվել հայկական գինեգործական արտադրանքի չինական շուկա դուրս գալու, ինչպես նաև՝ փոքր և միջին գործարարության ոլորտում Չինաստանից Հայաստան մասնավոր ներդրումների ուղղությամբ, որին նպաստել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը:

ՉԺՀ պատվիրակությունը նաև հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հարկ է կողմերի միջև այս տարի քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում ծրագրված փոխայցերի և միջոցառումների շրջանակներում հավելյալ ջանքեր գործադրել հայ-չինական համագործակցության ողջ համալիրի առաջխաղացումն ապահովելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]