Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տնտեսագիտական համալսարանը ներդնում է ուսանողական աշխատանքի ինստիտուտը

Տնտեսագիտական համալսարանը  ներդնում է ուսանողական աշխատանքի  
ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրվում է նոր համակարգ, որի նպատակը բուհի ուսանողներին աշխատանքի ընդունելն է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  սա աշխարհում հայտնի «Ուսանողական աշխատանք»-ի (Student job) ինստիտուտն  է, որը Տնտեսագիտական համալսարանում իր կիրառությունն է ստանում:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այս գաղափարի ներդրման մասին հայտարարել էր դեռևս փետրվարին՝ ուսանողների հետ առաջին ընդգրկուն հանդիպմանը: Եվ հիմա այս նպատակը կյանքի է կոչվում:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ՀՊՏՀ մուտք գործող յուրաքանչյուր ուսանող այսուհետ պետք է իմանա, որ բարձր առաջադիմություն ցուցաբերելու և ուսման տարիների ընթացում անհրաժեշտ գիտելիք ձեռք բերելու պարագայում ոչ միայն գնահատված է լինելու աշխատաշուկայի կողմից ընդհանրապես, այլև առաջին գործատուն, որը շահագրգռված է լինելու նրանց որպես աշխատակից ընդունելու, իրենց հարազատ բուհն է: «Սա շատ մեծ հնարավորություն է ուսանողների համար թե՛ երկարաժամկետ կարիերա կառուցելու համալսարանում, թե՛ կարճաժամկետ աշխատանքային փորձ ապահովելու համար, եթե նրանք ցանկանան հետագայում այլ ոլորտում իրենց աշխատանքային գործունեությունը շարունակել: Սրանով այդ ուսանողների համար լուծվում է նաև այն խնդիրը, որ գործատուներն աշխատանքի ընդունելիս պարտադիր աշխատանքային փորձ են պահանջում»,- ասում է Տնտեսագիտական համալսարանի ղեկավարը՝ նշելով, որ առաջին փորձն արվել է:

2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն իրականացնող ընդունող հանձնաժողովի դիմորդների հայտագրման աշխատանքային հանձնախմբում ՀՊՏՀ 6 ուսանողներ, ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, աշխատանքի են անցել:

Հետագայում այս գործընթացը կդառնա ավելի մասշտաբային, կտարածվի մյուս ստորաբաժանումների վրա այն իմաստով, որ լավագույն որակներ դրսևորող ուսանողները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային փորձը ձեռք բերել համալսարանի տարբեր ստորաբաժանումներում: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ ոչ  լրիվ ծանրաբեռնվածությամբ, թե՛ հիմնական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելուն:

«Մեր համալսարանի առաքելությունը ոչ միայն մեզ մոտ սովորող ուսանողներին գիտելիք, հմտություններ և կարողություններ փոխանցելն է, այլև նրանց աշխատանքով ապահովելը: Մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ չի լինելու մեր համալսարանում գեթ մեկ ուսանող կամ շրջանավարտ, որն իսկապես սովորում է, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում աշխատանք գտնել, այսինքն՝ ՀՊՏՀ-ում բարձր  առաջադիմությամբ սովորելը լավ աշխատանք գտնելու ամուր երաշխիք է: Եվ այս պահից սկսած՝ մեր համալսարանը ներգրավվում է այն կազմակերպությունների շարքը, որոնք ակտիվորեն զբաղվելու են մեր ուսանողներին և շրջանավարտներին աշխատանքի ընդունելով»,- նշում է Ռուբեն Հայրապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]