Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հաղթելու համար մենք պետք է անթերի գործենք. Յուրգեն Կլոպ

Հաղթելու համար մենք պետք է անթերի գործենք. Յուրգեն Կլոպ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Բարսելոնա»-ին` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթելու համար, անգլիական ակումբը պարզապես պետք է անթերի գործի:

«Իհարկե, ոչ մեկ չէր ցանկանա հայտնվել այնպիսի իրավիճում, ինչպես մենք, երբ առաջին խաղում պարտվել են 3:0 հաշվով: Մենք պետք է խփենք 4 գոլ եզրափակիչ դուրս գալու համար, այնինչ մեզ չեն օգնելու աշխարհում լավագույնների մեջ մտնող 2 հարձակվողները: Բարդ իրավիճակում ենք: Սակայն մենք փորձելու ենք ամեն ինչ անել: Հաղթելու համար մենք պետք է անթերի գործենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կլոպը:

Գերմանացի մասնագետը իր միտք եզրափակել է` շեշտելով, որ գուցե սա «Լիվերպուլ»-ի վերջին խաղն է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում և պետք է խաղից պարզապես հաճույք ստանալ:  

Թիմերն ընդհանուր առմամբ միմյանց դեմ մրցել են 9-ն անգամ, 3 հաղթանակ տոնել է «Բարսելոնա»-ն, 3-ը` «Լիվերպուլ»-ը և 3 խաղ ավարտվել է խաղաղ արդյունքով: «Բարսելոնա»-ն խփել է 9 գոլ, իսկ «Լիվերպուլ»-ը` 6: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-«Բարսելոնա» խաղը կկայանա մայիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ