Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

30 տարի անց բաց երկնքի տակ. մանրամասներ Ձախ Հարութի երևանյան համերգի մասին

  30 տարի անց բաց երկնքի տակ. մանրամասներ Ձախ Հարութի երևանյան համերգի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, հունիսի 30-ին «Հրազդան» մարզադաշտում կներկայանա բացառիկ համերգով: «30 տարի անց «Հրազդան» մարզադաշտում» խորագիրը կրող համերգային երեկոյին արտիստը կներկայացնի ինքնատիպ համարներ: Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանինն է, ով մանրամասներ է ներկայացրել համերգից: 

-Պարոն Եղոյան, խնդրում ենք, նախ ներկայացրեք համերգի գաղափարը, ինչպե՞ս այն առաջացավ։

-Դեռ երկու տարի առաջ, երբ մայիսյան հաղթանակների կապակցությամբ Հարութ Փամբուկչյանի «Իմ կյանքը» խորագրով մենահամերգը կազմակերպեցի Մարզահամերգային համալիրում, արդեն ծնվել էր այն գաղափարը, որ հաջորդ համերգը պետք է կազմակերպվի «Հրազդան» մարզադաշտում: Դե, այն ժամանակ դեռ երկու տարի կար, բայց ահա արդեն փաստի առաջ ենք:

-«Հրազդան» մարզադաշտը շատ խորհրդանշական վայր է համերգի անցկացման համար։

-«Հրազդան» մարզադաշտը պատահական չեմ ընտրել: Այդ մարզադաշտը 30 տարի առաջ տեղավորում էր 75000 հանդիսատես: Ձախ Հարութը 6 օր շարունակ 100 000 հանդիսատեսով լեփ-լեցուն համերգներ է անցկացրել, ողջ հասույթն էլ տրամադրել է աղետի գոտուն: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում:

Կարծում եմ, որ սա պատմական քայլ է, և այն չնշելը պարզապես նման իրադարձությունն անտեսել կլիներ: Մարդկության ամենամեծ թշնամին անտարբերությունն է, մենք պիտի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ և հիշենք մեր մեծերին:  30 տարի առաջ արած այս քայլը հայրենասիրական մեծ նշանակություն ուներ, այն մեծ տոն էր հայ ազգի համար, և մեզնից մեկը պարտավոր էր հիշել այդ մասին: Այնպես ստացվեց, որ ինձ վիճակվեց այդ բախտը:

-Ի՞նչ երգեր է կատարելու Ձախ Հարութը համերգին, արդյոք կլինե՞ն պրեմիերաներ և անակնկալներ։

-Ձախ Հարութի բոլոր երգերը՝ թե՛ հները, թե՛ նորերը, շատ սիրված են: Վստահեցնում եմ, որ ծրագիրը լինելու է ինքնատիպ, արթնացնելու է ջերմ և գեղեցիկ հուշեր և լի է լինելու պատմություն կերտող պահերով: Սպասվում են բազում անակնկալներ, որոնք դեռ չենք բացահայտի:

-Համերգին հանդես են գալու նաև Ձախ Հարութի ընկերները։ Ի՞նչ երգեր են նրանք կատարելու, արդյոք կլինե՞ն զուգերգեր։

-Հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում կայանալիք համերգին կմասնակցեն նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը: Մեր ամենասիրված և ճանաչված էստրադային աստղերը բազմիցս են հանդես եկել վարպետի հետ նույն բեմահարթակում: Նրանք ցանկացան ներկա գտնվել այս իրադարձությանը և սիրված արտիստի կողքին լինել: Կլինեն զուգերգեր, կլինեն հետաքրքիր ու ինքնատիպ համարներ, որոնք անտարբեր չեն թողնի հանդիսատեսին:

-Ինչպե՞ս են ընթանում համերգի կազմակերպչական աշխատանքները։

-Համերգի կազմակերպչական աշխատանքները շատ լավ են ընթանում, ամեն ինչ ընթանում է պլանավորվածի պես: Հուսամ՝ ամեն ինչ կանցնի բարձր մակարդակով:

-Ի՞նչ սպասելիքներ ունի Ձախ Հարութը, ինչպե՞ս է պատրաստվում համերգին։

-Ձախ Հարութը նույնիսկ ամենասովորական կորպորատիվ և անձնական երեկոներին է լուրջ կերպով պատրաստվում: Նա նույնիսկ տարիներ շարունակ իր կատարած երկացանկն է յուրաքանչյուր իրադարձությունից առաջ մի քանի օր փորձում: Պատկերացրեք՝ թե ինչ պատասխանատվությամբ է նա պատրաստվում այս համերգին: Մի քանի օրից Ձախ Հարութն արդեն կլինի Հայաստանում՝ պատրաստվելու է համերգին, մասնակցելու է փորձերին և կազմակերպչական աշխատանքներին, որպեսզի գեղեցիկ և անմոռանալի համերգ նվիրի իր երկրպագուներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]