1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանցիների մեծամասնությունն հանդես Է եկել Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողությունների դադարեցման օգտին

Ռուսաստանցիների մեծամասնությունն հանդես Է եկել Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողությունների դադարեցման օգտին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների կեսը (51 տոկոս) պաշտպանում Է Սիրիայի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը, բայց Էլ ավելի մեծ թվով քաղաքացիներ (55 տոկոս) կարծում են, որ մերձավորարեւելյան այս երկրում ՌԴ ռազմական գործողությունները պետք Է ավարտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները:

Ըստ սոցիոլոգիական հետազոտության տվյալների, որոնք ստացվել են «Ինտերֆաքս» գործակալությունում, ռուսաստանցիները կամ բոլորովին չեն հետեւում, թե ինչ Է տեղի ունենում Սիրիայում (39 տոկոս), կամ իրադարձություններին ուշադիր չեն հետեւում (48 տոկոս): Սիրիայի իրադրության զարգացմանը ուշադիր հետեւում Է հարցման մասնակիցների 13 տոկոսը:

Հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիները չեն բացառում, որ ռազմական գործողությունը Սիրիայում կարող Է Ռուսաստանի համար վերաճել «նոր Աֆղանստանի». քաղաքացիների 6 տոկոսը կարծում Է, որ դա, անպայմանորեն, տեղի կունենա. 31 տոկոսն իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հավանական Է համարում. 34 տոկոսը՝ քիչ հավանական: Հ

արցմանը, որն անցկացվել Է 2019 թվականի ապրիլի 18-23-ը, մասնակցել Է ՌԴ-ի 50 սուբյեկտների 137 բնակավայրերի 18 եւ ավելի բարձր տարիքի 1625 մարդ:

Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունն անցկացվում Է 2015 թվականի սեպտեմբերի 30-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]