Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Խրախուսել աշխատանքն ու կրթությունը. քննարկվում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

Խրախուսել աշխատանքն ու կրթությունը. քննարկվում է աշխատող ուսանողների 
ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խրախուսել աշխատանքն ու կրթությունը.այս նպատակին է ուղղված աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագիծը: Այն արդեն մեկ շաբաթ դրված է շրջանառության մեջ, որի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ եթե ուսանողները կարողանում են զուգահեռ աշխատել, ապա ճիշտ կլինի պետությունը խրախուսական քայլ կատարի:

«Ուսանողներին աջակցելուց բացի, մեկ այլ խնդիր նույնպես լուծվում է: Եթե աշխատողները ցանկություն ունեն լրացուցիչ կրթություն ստանալ, ապա ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու հնարավորությունից օգտվելով՝ կարող են երկրորդ մասնագիտություն ստանալ»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Այս հնարավորությունը կկիրառվի բակալավրիատի, թե մագիստրատուրայի դեպքում, դեռ պարզ չէ, այժմ շահագրգիռ կողմերը ներկայացնում են իրենց առաջարկները: Մասնավորապես, որոշ փորձագետներ նշում են, որ բակալավրիատի դեպքում այս հնարավորությունը կիրառելը կարող է ազդել դասապրոցեսի հաճախելիության վրա: Այսինքն՝ ուսանողներն ավելի շատ ձգտեն աշխատել, քան դասերի հաճախել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ ներկայում բոլոր առաջարկներն ու մտահոգությունները քննարկվում են:

«Չափազանց կարևորում ենք հանրային քննարկումը, առաջարկություններ ստանալը: Այո, կան որոշ մտահոգություններ, և մենք, դրանք հաշվի առնելով, վերանայում ենք նախագիծը: Հետաքրքիր էր նաև գործատուների դժգոհությունը, ենթադրում եմ, որ դա նաև կապված է ուսանողներին որպես աշխատուժ օրինական դաշտ բերելու հետ: Ակամայից հայտնվեցինք այն իրավիճակում, որ սա նաև մեկ այլ խնդիր է լուծում՝ աշխատող ուսանողները բերվում են օրինական դաշտ»,-ասաց Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրեց, որ պատրաստ են գործընթացին փուլային տարբերակով գնալ: Քանի որ մագիստրատուրայի դեպքում դասապրոցեսն ավելի ճկուն է, այդ մակարդակում ավելի հեշտ է այս նախաձեռնությանն անցում կատարելը: Ի դեպ, նախատեսում են այնպես անել, որ ստեղծված հնարավորություններից օգտվեն նաև քաղիրավական պայմանագրով աշխատողները:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ կրթությունն իրենց համար առաջնային ոլորտ է և իրենց քաղաքականության հիմքում հետևյալն է՝ մի կողմից խրախուսել անհատի զարգացումը, մասնագիտական որակների բարձրացումը, միևնույն ժամանակ որպես պետություն պարտավորվել որոշակի երաշխիքներ տրամադրել և օգնել, այս դեպքում՝ ուսանողներին:

Նախագծի հեղինակները նախատեսում են, որ մայիսի 20-ից հետո կառավարության նիստում այն կքննարկվի, հունիսին արդեն խորհրդարանում կլինի: Մտադիր են այնպես անել, որ մինչև սեպտեմբեր՝ ուսումնական տարվա սկիզբ, նախագիծն արդեն ընդունված լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]