Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Հայտնաբերվել են «Շերեմետեւո»-ում այրված ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»

Հայտնաբերվել են «Շերեմետեւո»-ում այրված ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնաբերվել են մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրԷջքի ընթացքում այրված ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

«Երկու արկղերն Էլ հայտնաբերված են: Դրանց վիճակը պետք Է ճշտվի: Ենթակա են արդյոք դրանք վերծանման, պարզ կլինի դրանք բացելուց հետո»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

«ԱԷրոֆլոտ»-ի օդանավը, որը վթարային վայրԷջք Է կատարել Շերեմետեւո» օդանավակայանում, Մոսկվայից մեկնել Էր Մուրմանսկ: Ինքնաթիռում եղել Է 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Քննչական կոմիտեում հաստատել են 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել Է մի քանի մարդ: «Քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով («Օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշաբար հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան»):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]