1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էմերին կարծում է` «Արսենալ»-ը կորցրել է լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունը

Էմերին կարծում է` «Արսենալ»-ը կորցրել է լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի կարծիքում «զինագործները» կորցրել են հնարավորությունը Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում ընդգրկվելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էմերիի խոսքով Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Բրայթոն»-ի դեմ խաղում «զինագործներն» արժանի էին հաղթանակի: «Մենք ամեն ինչ արեցինք, լավագույն քառյակում հայտնվելու համար, սակայն բաց թողեցինք հնարավորությունը: Այս խաղից հետո մեր նպատակը մեկն է` հաղթել Եվրոպայի լիգայում: Այս կերպ մենք կկարողանանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել»,-ասել է Էմերին:

 Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը մրցեց «Բրայթոն»-ի հետ: Խաղի մեկնարկից 9 րոպե անց «Բրայթոն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն «Արսենալ»-ից անվրեպ իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ կեսի 61-րդ րոպեին տեղի ունեցավ հակառակը, «զինագործները» խախտեցին կանոները տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածը «Բրայթոն»-ից դիպուկ իրացրեց Գլեն Մարեյը:

Հանդիպման հետագա զարգացումների ընթացքում «Արսենալ»-ը և «Բրայթոն»-ը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում մնաց նույն 5-րդ տեղում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]