Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսրայելը եւ Պաղեստինը համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը. Reuters

Իսրայելը եւ Պաղեստինը համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը եւՊաղեստինը մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյայի:

«Հրադադարի մասին համաձայնագիրն սկսել Է գործել մայիսի 6-ին 04:30-ին (Երեւանի ժամանակով 05:30-ին)»,- մեջբերում Է գործակալությունը պաշտոնյայի խոսքը:

Պաղեստինցի արմատականները մայիսի 4-ին Գազայի հատվածից շուրջ 700 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղութամբ, դրանցից 240-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Հրթիռակոծումների հետեւանքով զոհվել Է չորս իսրայելացի, եւս մի քանիսը վիրավորվել են: Ի պատասխան իսրայելացի զինվորականները շուրջ 300 թիրախ են խոցել Գազայի հատվածում: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետեւանքով երկու օրվա ընթացքում զոհվել Է առնվազն 14 պաղեստինցի, տասնյակ բնակիչներ տուժել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]