Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Շերեմետևո»-ում օդանավի հրդեհի ժամանակ 13 մարդ է զոհվել

«Շերեմետևո»-ում օդանավի հրդեհի ժամանակ 13 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ 13 մարդ է (2-ը՝ երեխա) զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աէրոֆլոտ»-ի օդանավի վթարային վայրէջքի և ծագած հրդեհի հետևանքով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է  օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։

«Շերեմետևո»-ում պատմել են, որ ինքնաթիռն օդ է բարձրացել մայիսի 5-ին, Մոսկվայի ժամանակով 18։02-ին (Երևանի ժամանակով՝ 19։02)-ին, իսկ վթարային վայրէջք կատարել՝ 18։30-ին։ 

Ուղևորներն օդանավը լքել են փչովի սանդուղքով։ Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի «Օդային տրանսպորտի երթևեկության և շահագործման կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջ է բերել երկու կամ ավելի անձանց մահը» հոդվածով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]