Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Անցնող շաբաթվա ընթացքում սա ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի վիրավորման երկրորդ դեպքն է. ապրիլի 30-ին էլ նման դեպք էր գրանցվել ՀՀ Տավուշի մարզում, վիրավորվել էր Արգիշտի Սեփխանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]