Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի կալանքի վերացման միջնորդության քննությունը հետաձգվել է

Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի կալանքի վերացման միջնորդության 
քննությունը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի վրա դրված կալանքի վերացման՝ պաշտպանների միջնորդության քննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հաջորդ նիստը կկայանա 2019 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին:

«Կալանք է դրված ողջ գույքի և եկամուտների վրա, բացառությամբ՝ կենսաթոշակի: Այդ գույքը չի գնահատվել, սակայն գնահատման գործընթացը պարտադիր է»,- նշեց Խուդոյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել:  Կալանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով  հանվել էր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]