Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկու տարվա ընթացքում վեց աստղակերպ կմոտենա Երկրին

Երկու տարվա ընթացքում վեց աստղակերպ կմոտենա Երկրին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2027 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում երկու տարվա ընթացքում վեց աստղակերպ կմոտենա Երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Space.com իներնետ-պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) մասնագետներին, որոնք մասնակցում են Աստղակերպերից պաշտպանության հարցերին նվիրված խորհրդաժողովին՝ Օդագնացության միջազգային ակադեմիայի շրջանակներում:

«Վեց աստղակերպերից առաջինը Երկրին կմոտենա 2027 թվականին»,- հայտնել Է Փասադենայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակից Լենս Բենները: Այդ երկնային մարմինը, որն ստացել Է 1990 MU անվանումը, նախնական գնահատումների համաձայն՝ ունի 2,8 կիլոմետր տրամագիծ: Դրանից հետո Երկրին կմոտենան եւս մի քանի աստղակերպեր, ընդ որում, յուրաքանչյուր այդպիսի իրադարձության միջեւ ժամանակամիջոցը, Բենների խոսքով՝ կլինի «ոչ երկարատեւ»:

Այդ վեցյակից վերջինը՝ Ապոֆիս աստղակերպը, Երկրին կմոտենա 2029 թվականին: Փորձագետն ընդգծել Է, որ այդ երկնային մարմիններից ոչ մեկն սպառնալիք չի ներկայացնի Երկրի համար, թեեւ վեցից երկուսը կանցնեն ավելի փոքր հեռավորությամբ, քան Երկրից մինչեւ Լուսին հեռավորությունն Է:

NASA-ի գնահատումներով երկրաշուրջ տարածությունում կարող են գտնվել մոտավորապես 17 հազար տակավին չհայտնաբերված աստղակերպեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]