1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի նվագախմբերը դասական և ջազային մեկնաբանությամբ կհնչեցնեն Պյոտր Չայկովսկու և Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները

Հայաստանի նվագախմբերը դասական և ջազային մեկնաբանությամբ կհնչեցնեն Պյոտր 
Չայկովսկու և Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային և  Հայկական պետական ջազ նվագախմբերը «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին»  համերգային ծրագրում կկատարեն Չայկովսկու «Շչելկունչիկ» և Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունները նախ դասական, այնուհետև ջազային տարբերակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Սա շատ հետաքրքիր նախագիծ է: Ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես է հնչում  նույն ստեղծագործությունը տարբեր երաժշտական ոճերում: Գոյություն ունեցող բոլոր երաժշտական գործերը հնարավոր է ներկայացնել  տարբեր մոտեցումներով, ուղղակի պետք է գտնել այն մարդուն, որը կմշակի դրանք: Ջազ երաժիշտ Դյուկ Էլինգտոնը հանձն առավ նորովի մատուցել Չայկովսկու և Գրիգի ստեղծագործությունները»,- մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի խոսքով` ջազային երաժիշտները պարբերաբար  անդրադարձել են դասական նմուշներին. դա մեծ գայթակղություն է: «Էլինգտոնը, հավանաբար, առաջինն էր, որը նման փորձ արեց: Նա Չայկովսկու «Շչելկունչիկ» և Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունների գործիքավորումներն ու ձայնագրություններն իրականացրել է 1960 թվականին»,-պատմեց Հյուսնունցը:

Նա խոստովանեց, որ փորձերի ընթացքում  վայելում է այդ գեղեցիկ գործիքավորումը և գնալով ավելի է կապվում դրա հետ: «Ուրախ կլինեմ, եթե կրկին այդ ստեղծագործությունները կատարելու հնարավորություն լինի»,-ընդգծեց դիրիժորը:

Հյուսնունցն ասաց, որ գուցե գտնվեն մարդիկ, որոնց համար դասական երաժշտության ջազային մեկնաբանությունը համոզիչ չլինի, բայց այն  շատ հրապուրիչ է: «Պետք չէ որոշել, թե որ մոտեցումն է ավելի լավը, հարկավոր է ունենալ այլընտրանք, որը նույնպես գեղեցիկ է»,-եզրափակեց նա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]