Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 8-ին

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 8-ին և կանցկացվեն մինչև մայիսի 26-ը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից: 

Եվրոպայի օր 2019-ի տոնական միջոցառումները կանցնեն «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի կունենա Կապանում մայիսի 11-ին: Եղեգնաձորը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 12-ին, Իջևանը՝ մայիսի 17-ին, Դիլիջանը՝ մայիսի 18-ին, Գյումրին՝ մայիսի 19-ին, իսկ Երևանում տեղի կունենան մայիսի 21-ին դասական համերգ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան,  և ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը՝ մայիսի 26-ին:

Միջոցառումները ներառելու են բացօթյա տեղեկատվական ցուցահանդեսներ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի և դրանց շահառուների մասնակցությամբ, սպորտային և ժամանցային բազմաթիվ մրցույթներ, «Սկանդինավյան քայլք» Երևանում՝ ԵՄ դեսպանի մասնակցությամբ, անվանական նվերներ Եվրոպական միության պատվիրակության կողմից և մեծ բացօթյա համերգներ բոլոր քաղաքներում հայաստանյան և եվրոպական լավագույն արտիստների մասնակցությամբ:

Իրենց մշակութային և ժամանցային միջոցառումներով մայիս ամսվա ընթացքում Պատվիրակությանը միացել են նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետություների դեսպանությունները:

Բոլոր միջոցառումների մանրամասները՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia էջում:

Հանրային միջոցառումների մուտքն ազատ է:

###

*1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]