Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծաղկաձորում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս  

Ծաղկաձորում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում մայիսի 7-8-ին տեղի է ունենալու «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական  ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

Գիտաժողովին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Մայիսի 7-ին  մեկնարկող գիտաժողովը  արդեն երրորդն է «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր 2014 թվականին՝  Երևանում: 

Մայիսի 7-ին ժամը 10։15-ից սկսած՝  Ծաղկաձորի Գրողների տանը կարելի է հետևել ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի խաղերին, ապա 11։00-ին «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրում կմեկնարկի գիտաժողովի հանդիսավոր արարողությունը, որին ներկա կգտնվեն ՖԻԴԵ-ի փոխնախագահ Բաշար Քուաթլին, հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր Յուդիթ ՊոլգարըՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ և գիտաժողովի անցկացման նախաձեռնող Սմբատ Լպուտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]