1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետն արտասովոր ոչինչ չի տեսնում Ադրբեջանում անցկացվող թուրք- ադրբեջանական զորավարժություններում

 Քաղաքագետն արտասովոր ոչինչ չի տեսնում Ադրբեջանում անցկացվող թուրք-
ադրբեջանական զորավարժություններում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մայիսի 1-3-ն անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով Թուրքիայի հետ համատեղ տակտիկական զորավարժություններում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը որևէ արտասովոր բան չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Իսկանդարյանը:

«Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունները պլանային են, ռազմական տեխնիկայի ներգրավվածության առումով բավականին մասշտաբային: Այս զորավարժությունը նման է 2017թ. Ադրբեջանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժություններին: Նախորդ տարվա ընթացքում նմանատիպ պլանային զորավարժություններ երկու անգամ են անցկացվել: Սեպտեմբերին՝ Ադրբեջանում, դրանից առաջ մարտին՝ Կարսում, որին մասնակցել է նաև Ադրբեջանը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ զորավարժությունների նման ձևաչափն արդեն սովորական և ընդունված է, իսկ թուրք սպաները ներգրավված են ադրբեջանցի զինծառայողներին վարժեցնելու գործում: Զորավարժություններին ներգրավված է ավիացիոն տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, հրետանի և տանկեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]