Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ունեցվածքս ձեռք եմ բերել մինչը պաշտոնի անցնելը. ՊՎԾ պետի պաշտոնակատար

Ունեցվածքս ձեռք եմ բերել մինչը պաշտոնի անցնելը. ՊՎԾ պետի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես է հասցրել 28 տարեկանում 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար ունեցվածք ձեռք բերել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊՎԾ պետի պաշտոնակատարը նշեց, որ  ունեցվածքը ձեռք է բերել մինչը պաշտոնի անցնելը:

«Դատախազությունում ծառայության եմ անցել 2016 թվականի հունիսին, 2017-ին ներկայացրել եմ հայտարարագիր, որում ներառել եմ քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքս, այդ թվում՝ շարժական և անշարժ գույք: Այսինքն, իմ առաջին հայտարարագրում ես ամբողջությամբ ներառել եմ ունեցվածքս: Մինչև հայտարարագրման ենթակա պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ այդքան գումար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ հետագայում ներկայացված հայտարարագրերում էական փոփոխություն չի եղել:

Կառավարության ապրիլի 25-ի նիստից հետո Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում չէր պատասխանել հարցին, թե 28 տարեկանում ինչպես է վաստակել 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար։ Հաջորդ օրը ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պարզաբանում էր ներկայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]