Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գլխավոր դատախազությունը տեղեկություններ չունի Արամ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ

Գլխավոր դատախազությունը տեղեկություններ չունի Արամ Հարությունյանի գտնվելու 
վայրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Արամ Հարությունյանին որևէ տեղ հայտնաբերելու տեղեկություններ դեռևս չկան, նաև պաշտոնապես տեղեկություն չկա հանրապետությունից նրա բացակայելու վերաբերյալ»,- ասաց Դավթյանը:

ՀՀ ոստիկանությունը խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առիթով օպերատիվ-որոնողական աշխատանքներ է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ: 

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այլ արարքների համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]