Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կա մի կետ, որից ավելի որոշումները բացելը տրամաբանական չէ. Վարչապետն անդրադարձավ պաշտոնյաների որոշ գնումների գաղտնազերծման առաջարկին  

Կա մի կետ, որից ավելի որոշումները բացելը տրամաբանական չէ. Վարչապետն 
անդրադարձավ պաշտոնյաների որոշ գնումների գաղտնազերծման առաջարկին

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին: Դրանով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների  ծառայությունների գնումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական  և այդ անձանց անվտանգությանը: «Կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,- ասաց նախարարը:

«Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց, ով է ամենալավը կրակում և ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար ահաբեկչական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»,- արձագանքեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք  թափանցիկության ճանապարհով գնում են, և եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ առաջարկության մեջբերված հատվածը կոմիտեի նիստին կարդացել են, իսկ ԼՀԿ գործընկերներն էլ այս մասով կա՛մ խորքային չէին պատկերացնում խնդրի էությունը, կա՛մ միգուցե հետագայում իրենց առաջարկը կվերաձևակերպեն: «Մեր գործընկերները համաձայնել են, որ այստեղ խնդիր կա»,- ասաց Ավինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք այս ոլորտում թաքուն բան չեն անում:

«Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված որոշումներ ենք կայացրել, բայց կա մի կետ, որից ավելի բացել այդ որոշումները տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության համար, դա բացվում է բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում և Հայաստանից դուրս նույնպես բացվում է»,- ասաց Վարչապետը:

Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ երկու շահերի հակակշռման պարագայում գործում է պետական անվտանգության շահը, որը ևս սպառողների շահերից է բխում: «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այսպիսի նախագծերի ընդունումից»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]