Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ես գոհ եմ «Լիվերպուլ»-ից, բայց գրանցված արդյունքից` ոչ. Յուրգեն Կլոպ  

Ես գոհ եմ «Լիվերպուլ»-ից, բայց գրանցված արդյունքից` ոչ. Յուրգեն Կլոպ

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է «Լիվերպուլ»-ից, բայց ոչ «Բարսելոնա»-ի դեմ խաղի արդյունքից:

«Ֆուտբոլն այսպիսին է. «Բարսելոնա»-ն խփեց երեք գնդակ, իսկ մենք՝ ոչ մեկը: Մեր հարձակման գիծը իսկապես հաջող էր գործում, սակայն «Բարսելոնա»-ի պես թիմի դեմ խաղում որոշիչ են մի քանի պահերն անգամ: Ես գոհ եմ «Լիվերպուլ»-ից, բայց ոչ՝ գրանցված արդյունքից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կլոպը:

Գերմանացի մասնագետի խոսքով` «Լիվերպուլ»-ը պետք է ընդունի այդ արդյունքը և առաջ շարժվի:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն Մեսսիի դուբլի և Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլ»-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]