Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Հայաստանում 2019-ի առաջին եռամսյակում գրանցվել է ավելի քան 900 ՃՏՊ

Հայաստանում 2019-ի առաջին եռամսյակում գրանցվել է ավելի քան 900 ՃՏՊ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 937 ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել է 63  և վիրավորվել 1400 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը եղել է 768՝ 75 զոհով և 1124 վիրավորով: 937 ՃՏՊ-ից 423-ը՝ գրանցվել են Երևանում, որոնց արդյունքում մահացել է 18 անձ և վիրավորվել՝ 577-ը: 2018 թվականի առաջին եռամսյակում Երևանում գրանցվել է 344 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է՝ 14, վիրավորվել՝ 460 անձ»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է վրաերթի  239 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 20 հոգի, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 216 վրաերթ՝ 23 զոհով:

ՃՏՊ ծանրության գործակիցը 2019 թվականին 4.3 է, իսկ 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ 6.2:

Նյութական վնասով ՃՏՊ-ները 2019 թվականին եղել են 9 263-ը, իսկ նախորդ տարի առաջին եռամսյակում՝ 6 191:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]