Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում. Լավրով

Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հանդես Է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք միշտ Էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով,-նշել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:-Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արեւելքում»: Նախարարը հիշեցրել Է, որ այդ սկզբունքն Է դրված նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]