Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող  

Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի Զարգացման 
մրցաշարի հաղթող

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների թիմը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձել է հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: Խաղն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով 2:0 հաշվով:

Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց յոթ միավոր և, անկախ վերջին հանդիպման արդյունքից, հռչակվեց մրցաշարի հաղթող:

Հայաստանի Մ-16 հավաքական խաղադաշտ դուրս եկավ հետևյալ կազմով. 12. Ռաֆայել Մանասյան, 2. Էդգար Թամազյան, 3. Վահրամ Մախսուդյան, 4. Ստյոպա Մկրտչյան, 5. Էրիկ Սիմոնյան, 6. Գոռ Առաքելյան, 9. Արթուր Սերոբյան, 10. Յուրի Քոլոզյան (ավագ), 13. Սամվել Հակոբյան, 18. Սարգիս Սահակյան, 21. Սպարտակ Հայրապետյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]