Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 20-րդ հոբելյանական 
փառատոնի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել 5 Գրեմիի մրցանակակիր բրիտանական լեգենդար The Swingles խումբը: Համերգին Աննա Հակոբյանին ուղեկցել են երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» հիմնադրամը: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում ստեղծվել է դասական երաժշտության բարեկամների խումբ, որի նպատակն է աջակցել Հայաստանում դասական երաժշտության նվագախմբերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]