1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինացի գործարարը զբոսաշրջային խումբ կուղարկի Լոռու մարզ

Չինացի գործարարը զբոսաշրջային խումբ կուղարկի Լոռու մարզ

ՊԵԿԻՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում Չինաստան ժամանած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ուղևորվել է Շանսի, որտեղ հանդիպել է նահանգի ղեկավար կազմի և գործարարների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռու մարզպետի օգնական Գայանե Մարկոսյանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները:

«Շանսիի նահանգապետ Լոու Յանշենը իր պատրաստակամությունն է հայտնել առավել ակտիվ համագործակցության համար՝ նշելով, թե չնայած նրան, որ 2011 թվականից Շանսիի և Լոռու միջև կա կնքված համաձայնագիր, սակայն համագործակցության ակտիվ քայլեր վերջին 8 տարիների ընթացքում չեն արվել և նոր մարզպետի նշանակումից հետո նահանգապետն ակնկալում է ավելի արդյունավետ համագործակցություն»,- ասաց Մարկոսյանը։

Լոռու մարզպետը հանդիպել է Շանսի նահանգի ղեկավար կազմի հետ, ովքեր համակարգում էին տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ներդրումային ոլորտ, զբոսաշրջություն, արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, ինչպես նաև տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ:

«Մեզ հետ Շանսիում այդ հանդիպմանը մասնակցում էր Լոռու մարզում վերջին ամիսներին ներդրումային ծրագիր սկսած «Նյու Իդա» ընկերության ղեկավարը, ով կիսեց իր դրական փորձը համերկրացիների հետ»,- ընգծեց Մարկոսյանը:

Ըստ նրա՝ չինական կողմը իր հետաքրքրվածությունն է հայտնել հատկապես գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:

«Տուրիզմի ոլորտը ներկայացնող գործարարը ցանկություն հայտնեց Հայաստան, մասնավորապես, Լոռու մարզ չինացիների զբոսաշրջային խմբեր բերելու, ինչի հետ կապված գործարարը առաջարկել է ներկայացնել Լոռու զբոսաշրջային ներուժը փաթեթների տեսքով: Տուն վերադառնալուն պես Լոռվա պատվիրակությունը հանդես կգա զբոսաշրջային փաթեթների հստակ առաջարկներով և, վստահ ենք, հատկապես այս ոլորտում ամենաարագ տեմպերով մենք դրական համագործակցություն կունենանք»,- նշեց Մարկոսյանը:

Լոռու մարզպետը Շանսի նահանգից զատ  Պեկինում արդեն իսկ ունեցել է  հանդիպումներ տարբեր ոլորտները ներկայացնող գործարարների հետ:

Այցի ընթացքում Շանսի նահանգի  և Լոռու մարզի միջև կնքվել է համաձայնագիր, որը ստորագրել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Շանսիի փոխնահանգապետ Վան Իսինը:

Համաձայնագրի հիմքում դրված էր այն, որ պետք է տարբեր ոլորտների ուղղությամբ գործընկերային հարաբերություններ հաստատվեն:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]