Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները մեծ արձագանք են գտել Ուկրաինայի ԶԼՄ-ներում

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները մեծ արձագանք են գտել 
Ուկրաինայի ԶԼՄ-ներում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն բարգավաճելու հնարավորության համար։ Հայեր» սոցիալական տեսահոլովակն այս տարի ցուցադրվել է ավելի քան 30 ուկրաինական հեռուստաալիքներով։ Իսկ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ապրիլի 23-24-ը կայացած միջոցառումները լուսաբանել են ավելի քան 50 էլեկտրոնային ԶԼՄ-ներ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է UA-Report.info-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության կայքը։

Միության հատուկ կոմիտեի տվյալներով՝ ՈՒՀՄ-ի կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանային համայնքների համակարգմամբ կայացել են շուրջ 30 թեմատիկ միջոցառումներ Ուկրաինայի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Նշվում է նաև, որ միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները։

«Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր տարածաշրջաններում բացվել է  ավելի քան 20 խաչքար»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]