Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտյոմ Մխոյանը ներկայացրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին

Արտյոմ Մխոյանը ներկայացրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը ապրիլի 25-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

Ապրիլի 26-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը նորանշանակ պետ Վարուժան Եղիազարյանին ներկայացրել է հիմնարկի աշխատակազմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Ծառայության պետը նախ շնորհակալություն հայտնեց նախկին պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանին տարիների նվիրված աշխատանքի համար, այնուհետ շնորհավորեց նորանշանակ պետ Վ. Եղիազարյանին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով՝ մաղթելով արդյունավետ և ժամանակի պահանջներին համընթաց աշխատանք: Ա. Մխոյանն իր խոսքում ընդգծեց հատկապես, որ հիմնարկի պետի աշխատանքի առանցքային շեշտադրումները պիտի թելադրված և ուղղորդված լինեն միմիայն օրենքով: Հիմնարկի պետից և ողջ անձնակազմից պահանջվում է նվիրվածություն գործին, արդյունավետ աշխատելաոճ, ամենօրյա և մշտական խիստ հսկողություն, հարգալից փոխհարաբերություններ, սրանք այն կարևորագույն պայմաններն են, որոնց առկայությունը կնպաստի հիմնարկում ներկա թերությունների բացարձակ վերացմանը, նպատակաուղղված և արդյունավետ աշխատանքին:

Հիմնարկում այսօրվա ստեղծված վիճակը, ըստ Ծառայության պետի, օրենքի պահանջները չկատարելն է: «Ցանկացած անօրինական շփում, կոռուպցիոն դրսևորումներ ստանալու են արժանի պատասխան: Գործելու ենք բացառապես օրինականության դաշտում, առանց բացթողումների, պիտի հայտնաբերենք և կանխենք ցանկացած արգելված իրի ներթափանցման ուղին…: Յուրաքանչյուրը պետք է վերափոխի մտածելակերպը, հոգեբանությունը, աշխատաձևը, միայն այս դեպքում մենք կարող ենք արձանագրել հաջողություններ»,- ամփոփեց իր խոսքը Ա. Մխոյանը:

Նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ համախմբված՝ բարեխղճորեն կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]