Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Կառավարությունը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Կառավարությունը կարևորում է բարեկամ Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումն ու էստոնիայի բարեփոխումները համարում օրինակելի նաև մեր երկրի համար:

Օգտվելով առիթից՝ փոխվարչապետն իր երախտիքի խոսքն է հղել Էստոնիայի իշխանություններին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առաջինը վավերացնելու համար: Անդրադառնալով ՀԸԳՀ-ին՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համաձայնագիրը բարեփոխումների օրակարգ է Կառավարության համար, որի հիման վրա նաև մշակվում են առանձին ենթակառուցվածքային ռազմավարությունները:

Փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ սպասվում են բարեփոխումներ, ինչպես նաև անդրադարձել Կառավարության կառուցվածքի փոփոխություններին և դրանց բովանդակությանը:

Դեսպան Կաի Կաարելսոնը փոխվարչապետին հայտնել է էստոնական կողմի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ կառավարությանը՝ առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել թվայնացման գործընթացի կարևորության, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարում դրա դերի և հանրային կառավարման բարեփոխումների առանցքային կետերի շուրջ: Փոխվարչապետն ու դեսպանը երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առևտրի ուղղություններով համագործակցության զարգացման առկա ներուժի իրացման կարևորությունը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ