Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժությունը ցույց է տվել անձնակազմի լավ պատրաստվածությունը

Արցախում անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժությունը ցույց է տվել անձնակազմի լավ պատրաստվածությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, ապրիլի 26-ին անցկացվել է  մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նման զորախաղերի անցկացումը նպատակ ուներ բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:

Մարտական պայմաններին հնարավորինս մոտեցված պայմաններում անցկացված զորախաղերը, որոնցում ներգրավված էին նաև հրետանային առանձին ստորաբաժանումներ և զրահատանկային ուժեր, ցույց են տվել, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]