Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի 5 դպրոցների աշակերտներ հյուրընկալվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի էրեբունու նստավայրում

Երևանի 5 դպրոցների աշակերտներ հյուրընկալվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի էրեբունու նստավայրում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Երեմ Եսոյանի նախաձեռնությամբ ապրիլի 26-ին անցկացվել է արդեն ավանդույթ դարձած ամենամյա բաց դասը, որին մասնակցել են Երևան քաղաքի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3, Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119, Լեոյի անվան թիվ 65, թիվ 46 ավագ դպրոցների և Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի աշակերտները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Միջոցառման նպատակն էր առավել սերտացնել հասարակություն-դատարան կապը, ինչպես նաև բարձրացնել աշակերտների իրավագիտակացությունը դատական իշխանության մասին։  

Աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու դատավոր Երեմ Եսոյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերով նշանակված դռնբաց դատական երկու նիստերին, ապա հանդես եկան զեկույցներով՝ «Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» և ժամանակակից օրենսդրությունը» թեմայով։   

Աշակերտների և դատավորի միջև ծավալվեց  նաև հետաքրքիր  զրույց՝ դատական իշխանության, դատավորի կերպարի, իրավական տարբեր եզրույթների մեկնաբանման և այլ հարցերի շուրջ։

Դատավոր Եսոյանը ընդհանուր գծերով ներկայացրեց դատական իշխանության կարևոր դերը իշխանությունների բաժանման համատեքստում, առաջին ատյանի դատարանների գործունեության կազմակերպումը, գործերի քննության ընթացակարգերը, դատական իշխանության խորհրդանիշները և նրանց նշանակությունը։

Անդրադառնալով աշակերտների կողմից հնչած դատական համակարգում նախատեսվող բարեփոխումների հարցին՝ դատավորը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հետամուտ է էլեկտրոնային արդատադատության համակարգի ներդրմանը, որն առավել արդյունավետ կդարձնի արդարադատական գործընթացների իրականացումը։

Աշակերտները հետաքրքրվեցին դատավորից, թե որն է նրա խորհուրդը իրավաբանի մասնագիտությունն ընտրողին։ Հնչեց պատասխան՝ լինել լավ մասնագետ՝ անկախ մասնագիտության ընտրությունից և գերազանց կատարել պարտականությունները։ 

Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին խորհրդանշական մրցանակներ և դատավորի հեղինակած գրքի օրինակները»։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]