Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Ռուսաստանը շահագրգռված Է եվրասիական բոլոր գործընկերների հետ ամենասերտ փոխգործակցությամբ. Պուտին


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Պուտինը մասնակցել Է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին, որն ապրիլի 25-27-ին տեղի Է ունենում Պեկինում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ռուսական պետության ղեկավարը ելույթ Է ունեցել համաժողովի աշխատանքային ծրագրի բացման արարողությանը: Պուտինը նշել Է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ընդգրկուն նախագծի իրագործումը կոչված Է ամրապնդել Եվրասիայի պետությունների ստեղծարար համագործակցությունը: Նրա խոսքով՝ նպատակը, որն իրապես միավորում Է երկրներին, կայուն տնեսական զարգացման ապահովումն Է, տնտեսական աճն ամբողջ եվրասիական տարածքում:

«Ռուսական կողմը քանիցս ընդգծել Է, որ ՉԺՀ-ի նախագահի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համահունչ Է Մեծ եվրասիական գործընկերության ստեղծման ռուսական գաղափարին, որը հենց ենթադրում Է «ինտեգրացիաների ինտեգրացում», այսինքն՝ Եվրասիայում ընթացող երկկողմ ու բազմակողմ տարբեր ինտեգրացիոն գործընթացների սերտ զուգորդում: Ռուսաստանը պատրաստ Է ջանքեր գործադրել թափանցիկ, հարմարավետ պայմանների ստեղծման համար, որոնք կնպաստեն ամբողջ եվրասիական մայրցամաքում կոոպերացման եւ համագործակցության զարգացմանը»,-ասել Է ՌԴ նախագահը: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված Է եվրասիական բոլոր գործընկերների հետ ամենասերտ փոխգործակցությամբ՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, իրավունքների եւ օրինական շահերի անխախտ սկզբունքների հիման վրա:

«Հենց այդ սկզբունքներով ենք մեր գործընկերներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ միասին կառուցում Եվրասիական տնտեսական միությունը: Շատ շուտով՝ մայիսի 29-ին կլրանա Միության հինգ տարին: Այդ ժամանակաշրջանում նրա շրջանակներոմւմ ստեղծվել Է ընդհանուր շուկա, պայմաններ են ստեղծվում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու համար: Ձեւավորվում են միասնական շուկաներ, ինչպես նաեւ թվային տարածություն»,-ընդգծել Է ՌԴ նախագահը: Պուտինը հավելել Է, որ ԵԱՏՄ-ի պետությունների կողմից ակտիվ աշխատանք Է կատարվում արտադրական եւ տեխնոլոգիական կոոպերացման ուղղությամբ, ձեւավորվում են արդյունավետ տրանսպորտային-լոգիստիկական շղթաներ: Նաեւ շարունակվում Է արժութաֆինանսական եւ դրամավարկային քաղաքականության մերձեցման քաղաքականությունը:

«Դրա հետ մեկտեղ Եվրասիական տնտեսական միությունն ամենալայն գործակցության Է ձգտում բոլոր շահագրգիռ երկրների ու միավորումների հետ: Եվ առաջին հերթին Չինաստանի հետ, որին մեր հանգուցային համախոհն ու բնական գործընկերն ենք համարում մայրցամաքի համալիր զարգացման գործում»,-ասել Է ՌԴ նախագահը: Պուտինը նաեւ նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությունը տրամադրված Է տնտեսական կապերն ազատականացնել նաեւ այլ գործընկերների հետ: Արդեն ազատ առեւտրի մասին համաձայնագիր Է ստորագրված Վիետնամի հետ, ինչպես նաեւ ժամանակավոր համաձայնագիր, որը տանում Է Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը: Բարձր աստիճանի պատրաստության փուլում են համանման փաստաթղթերը Սինգապուրի եւ Սերբիայի հետ: Բանակցություններ են ընթանում Իսրայելի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի հետ: Ակտիվ գործակցություն Է հաստատված Համագործակցության Շանհայի կազմակերպության եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ