Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը ցանկանում Է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ. WikiLeaks

ԱՄՆ-ը ցանկանում Է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ. WikiLeaks

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստվում են WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրել լրտեսության մասին օրենքով, ինչը մահապատժով Է սպառնում նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, WikiLeaks-ն ապրիլի 26-ին հայտարարել Է Twitter-ում իր պաշտոնական Էջում:

«ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փորձում Է Ջուլիան Ասանժի դեմ գործ հարուցել լրտեսության մասին օրենքով,-նշել Է կազմակերպությունը:-Լրտեսության մասին օրենքով դատավճիռը կարող Է պատիժ նախատեսել մահապատժի տեսքով»:

Ասանժը 2006 թվականին հիմնել Է WikiLeaks պորտալը, որտեղ գաղտնի տեղեկատվություն Է հրապարակվում մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության վերաբերյալ: 2012 թվականին իր նկատմամբ Շվեդիայում սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների առաջադրման պատճառով նա ապաստան Է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդմեջ գտնվել Է գրեթե յոթ տարի:

Ավելի վաղ Էկվադորը մերժել Է նրան ապաստանի հետագա տրամադրման հարցում, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել Է դեռ 2012 թվականի օրդերի համաձայն Լոնդոնի դատարան չներկայանալու համար, իսկ հետո նաեւ՝ արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի 2018 թվականի պահանջով: Ասանժի փաստաբանները երկյուղում են, որ Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու դեպքում նրան կարող Է սպառնալ մինչեւ 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ, մինչդեռ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պնդում Է, որ նրան ընդամենը հնգամյա բանտարկություն Է սպառնում հաքերային գործունեության համար: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ Ասանժին չեն հանձնի որեւԷ երկրի, որտեղ նրան կարող Է մահապատիժ սպառնալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]