1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տիգրան Խաչատրյանի պնդմամբ՝ Հայաստանի կին ձեռներեցները պետք է միշտ պատրաստ լինեն վաղվա մարտահրավերներին

Տիգրան Խաչատրյանի պնդմամբ՝ Հայաստանի կին ձեռներեցները պետք է միշտ 
պատրաստ լինեն վաղվա մարտահրավերներին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կին ձեռներեցներն ունեն իրենց գործունեության պայմանները շարունակաբար բարելավելու, գիտելիքները ավելացնելու, արտադրողականությունը բարձրացնելու անհրաժեշտություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Սրանք խնդիրներ չեն, այլ ուղղակի պետք է, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն այս հանգամանքների վրա, Կառավարության աջակցությամբ կամ ինքնուրույն գտնեն այն հնարավորությունները, որտեղ կարող են փոխել իրենց կարողությունները՝ պատրաստ վաղվա մարտահրավերներին՝ ավելի հաջողակ լինելու համար»,- նշեց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ կա կառավարության կողմից հիմնված «Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցման հիմնադրամ», որը նախորդ 2 տարվա ընթացքում մոտ 500 կնոջ աջակցել է գիտելիքներ ստանալու և ձեռնարկատիրական գաղափարները կյանքի կոչելու հարցերում:

«Այդ կանանցից շուրջ 60-ը նախորդ 2 տարվա ընթացքում, շնորհիվ աջակցության այդ ծրագրերի ստացել են նաև ֆինանսավորման հնարավորություններ և սկսել են իրականացնել այն փոքր նախաձեռնությունները, որոնք սկզբում փոքր, հետո մեծ հաջողությունների ճանապարհ պիտի բացեն»,– ընդգծեց ՀՀ ՏԶՆ նախարարը։

Անդրադառնալով տարիների ընթացքում կին ձեռներեցների արձանագրած հաջողություններին Խաչատրյանը նշեց, որ հայ կանայք դառնում են գործարար նախաձեռնությունների հեղինակներ, դրանք հաջողությամբ զարգացնելով՝ մասնակիցն են դառնում տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում իրականացվող հետաքրքիր նախաձեռնությունների։

«Նրանք ունեն հաջողություններ, ունեն նաև աջակցության կարիք և ՀՀ կառավարությունն իր գործունեության առաջիկա տարիների ծրագրում չափազանց կարևոր է համարում այն աջակցության եղանակները, որոնք պետք է հասցեավորված լինեն հատկապես կանանց նախաձեռնությունների իրականացմանը և նրանց ռիսկերի հաղթահարման ճանապարհին նրանց աջակցելուն»,– ասաց նախարարը։

Խոսելով 2019 թվականին Բրյուսելում կայացած  «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» մրցույթից, կարևոր համարեց, որ աշխարհի 36  երկրից ներկայացված մոտ 7 հազար նախաձեռնությունից որոշ գաղափարներ հայ կին մասնակիցներինն էին։

«Մրցույթում հաղթող ճանաչվեց հայ կնոջ կողմից ստեղծված մի ձեռնարկատիրական գաղափար, որը տուրիզմի բնագավառում բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ լուծումներ էր առաջարկում»,– եզրափակեց Խաչատրյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]