Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ 73» լեգենդար թիմի անդամ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

«Արարատ 73» լեգենդար թիմի անդամ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի 
քաղաքապետի ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առողջություն ու երկար տարիների կյանք է մաղթել սպորտի վարպետին:

«Ինձ համար «Արարատ 73»-ի հաղթանակը շատ կարևոր էր, որովհետև այն թիմային հաղթանակ էր: Պետության կայացման այս փուլում, առավել քան երբեք, շատ կարևոր է համախմբվել թիմային գաղափարի շուրջ: Մեր ժողովուրդը վառ անհատականություններ է տվել, և դուք ձեր օրինակով շատ մարդկանց եք ոգևորելու ապացուցել, որ թիմային հաղթանակներ լինում են»,- նշել է քաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]