Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուբեն Ռուբինյանը տեսնում է հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ

Ռուբեն Ռուբինյանը տեսնում է հայ-արգենտինական միջխորհրդարանական 
հարաբերությունների  զարգացման մեծ ներուժ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության դերը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, եւ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արգենտինայի խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու պետությունների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի արդյունավետ եւ փոխգործակցային գործունեությունը` հույս հայտնելով, որ այս ձեւաչափում ավելի ակտիվ համագործակցությունը կարտացոլի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաեւ ավելի սերտ փոխգործակցության կարեւորությունը, մասնավորապես տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ կապերի խթանումը զբոսաշրջության զարգացման ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]