Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեղեցում տեղի է ունեցել այոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեղեցում տեղի է ունեցել այոց 
ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 24-ին  տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին ներկա էին Արգենտինայի լրատվության և հանրային քննարկումների դաշնային համակարգի պետքարտուղար Էրնան Լոմբարդին (Hernán Lombardi), Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության պետքարտուղար Կլաուդիո Ավրուխը (Claudio Avruj), Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, հասարակական ու քաղաքական գործիչներ, արգենտինահայ համայնքային ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, որպես գլխավոր բանախոս՝ ելույթով հանդես եկավ պետքարտուղար Էրնան Լոմբարդին: Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ցեղասպանություն ունի իր նախապատմությունը և առանձնահատկությունները, սակայն կան նաև ընդհանրություններ, որոնք արտահայտվում են ոճրագործի հետևողական ժխտողականության ռազմավարության տեսքով՝ նպատակ ունենալով լռեցնել արդարության պահանջը և նույնիսկ արդարացնել ոճրի իրագործումը:

Արարողության ընթացքում ընթերցվեց Բուենոս Այրեսի նահանգապետ Մարիա Էուխենիա Վիդալի (María Eugenia Vidal) ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ:

Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի կողմից մատուցվեց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված կարգ՝ Բրազիլիայում և Արգենտինայում Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պողոս արքեպիսկոպոս Հաքիմյանի մասնակցությամբ

Երեկոյան մեկնարկեց Եղեռնի զոհերի հիշատակման բազմամարդ երթը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև Արգենտինայի Ռոսարիո, Կորդոբա և այլ քաղաքներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]