Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բոլոր պետական կառույցներում կլինեն ստուգումներ, երբ վարչապետը տեսնի անհրաժեշտություն

Բոլոր պետական կառույցներում կլինեն ստուգումներ, երբ վարչապետը տեսնի անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ է տեսնում և Ազգային անվտանգության ծառայությունում, և ոստիկանությունում, և կառավարությունում և այլ պետական կառույցներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց Փաշինյանն ասաց ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու մինչև օրս Պետական վերահսկողական ծառայության կողմից ստուգումներ չեն իրականացվել Ազգային անվտանգության ծառայությունում:

«ԱԱԾ-ն էլ է իմ ենթակայության ներքո գործում, և երբ ես տեսնեմ անհրաժեշտություն ստուգումների, այնտեղ կլինեն ստուգումներ: ՊՎԾ-ն պետք է վարչապետի թույլտվությամբ ու հանձնարարությամբ անի ստուգումներ: Ես ԱԱԾ-ում էլ, ոստիկանությունում էլ, կառավարության աշխատակազմում, բոլոր նախարարություններում ու մարզպետարաններում, քաղաքապետարաններում էլ տեսնում եմ խնդիրներ»,- ասաց ՀՀ վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]