1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղաքացու օրը միջոցառումների հագեցած օրակարգով կնշվի Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում

Քաղաքացու օրը միջոցառումների հագեցած օրակարգով կնշվի Գեղարքունիքի 
մարզկենտրոն Գավառում

ԳԱՎԱՌ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 27-ին հայտարարված Քաղաքացու օրը Գեղարքունիքի մարզում առավել շուքով նշվելու է մարզկենտրոն Գավառ քաղաքում, միջոցառումների բավականին հագեցած օրակարգով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, օրվա միջոցառումների սկիզբը կազդարարվի ժամը 10:00-ին: Գավառի կենտրոնական հրապարակում կազմակերպվելու է ծառատունկ` «Կանաչ Հայաստան» կարգախոսով: Ժամը 11:00-12:00-ին Գավառի կենտրոնական հրապարակում տեղի կունենա հեծանվավազք` «Մարզական Գավառ» խորագրով: Ժամը 12:00-14:00-ին կենտրոնական հրապարակում նախատեսված են մարզիկների ցուցադրական ելույթներ: Ժամը 14:00-16:00-ին միջոցառման մասնակիցներին սպասում է «Տես ու համտես» խորագրով արհեստների ու արվեստի փառատոնը: Այդ ընթացքում Գավառի մանկական այգում կայանալու է նաեւ «STREET ART- Քաղաքը՝ քո աչքերով» միջոցառումը: Գավառի պետական համալսարանում ժամը 16:00-18:00-ին տեղի է ունենալու «Իրազեկ ուսանող» խորագիրը կրող երիտասարդական քննարկում: Նույն ժամերին Գավառի կենտրոնական հրապարակում կկայանա կինոցուցադրություն` «Անկախության կինո» խորագրով: Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ժամը 18:00-19:30-ին պետական Կամերային երաժշտական թատրոնը կներկայացնի «Անկոչ հյուրը» ներկայացումը: Նույն ժամին Գավառի քաղաքային գրադարանում տեղի կունենա հանդիպում գրողների հետ` «Կարդա նորը» խորագրով: Օրվա միջոցառումները կամփոփվեն Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ 19:30-ին մեկնարկելու է համերգային ծրագիր` «Արի համերգ` միտքդ վառ պահիր» խորագրով:

«Միջոցառումներին են միանալու նաեւ մարզի մյուս բնակավայրերի տարբեր տարիքի հազարավոր բնակիչները՝ պետական ու համայնքային ծառայողներ, մանկավարժներ, աշակերտներ, ովքեր մասնակցության հրավեր են ստացել կազմակերպիչներից: Այդ օրը մեր մարզի բնակչության համար կլինի սիրո, համերաշխության ու գրական-մշակութային կյանքի տոն»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]