Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Twitter-ի օգտատերերին զարմացրել Է Instagram-ը թերթող կապիկի տեսագրությունը

Twitter-ի օգտատերերին զարմացրել Է Instagram-ը թերթող կապիկի տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի օգտատերերին զարմացրել Է այն տեսագրությունը, որտեղ կապիկը սմարթֆոնի վրա հետաքրքրությամբ թերթում Է Instagram-ում զետեղված հրապարակումները: Շատերն իրենց մեկնաբանություններում նշել են ապշեցուցիչ նմանությունը մարդուն եւ դա համարել են Էվոլյուցիայի տեսության ճշմարտացիության եւս մեկ ապացույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկզբնապես տեսանյութը հրապարակվել Էր Reddit-ում, բայց վիրուսային Է դարձել արդեն Twitter-ում հայտնվելուց հետո: Հոլովակը հավաքել Է 1 միլիոնից ավելի դիտում: Տեսանյութում կապիկը բավականին վստահ սմարթֆոնի վրա «ղեկավարում Է» հավելվածը՝ սեղմում Է լուսանկարների վրա եւ տեսագրությունները դիտում պրոֆիլներում: Կապիկները բավականին հաճախ են ցանցի օգտատերերին զարմացնում իրենց «մարդկային արարքներով»: Գիտական դասակարգման համաձայն, մարդիկ մեկ ենթաընտանիք են կազմում առանձին մարդակերպ կապիկների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]