Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳՆ-ում կայացել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը

ԱԳՆ-ում կայացել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի  կիրարկման ճանապարհային քարտեզի 
նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 25-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի՝ հարկմանը, շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններին և գյուղական համայնքների զարգացմանը, սպառողների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկմանը մասնակցել են  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու այլ պաշտոնատար անձինք և քաղաքացիական հասարակության շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ։ 

Քննարկումը ծավալվել է ՀԸԳՀ մաս 4-րդի գլուխ 2-րդի («Հարկում»), մաս 5-րդի 3-րդ («Շրջակա միջավայր»), 4-րդ («Կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններ»), 10-րդ («Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացում») և 14-րդ («Սպառողների պաշտպանություն») գլուխների շուրջ, որոնց դրույթների կիրարկման ուղղությամբ իրականացվելիք քայլերը ներկայացվեցին համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնյաների կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնել են իրենց հուզող հարցադրումները և հանդես եկան մի շարք խնդիրների լուծման տեսլականով։

Նիստի ավարտին վերահաստատվել է երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները շարունակելու պատրաստակամությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]