Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Նազարբաեւն առաջարկել Է Եվրամիությանը՝ միանալ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացմանը

Նազարբաեւն առաջարկել Է Եվրամիությանը՝ միանալ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է, որ եթե Եվրամիությունը միանա ԵԱՏՄ-ի եւ նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրացմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում Էր Մետաքսի ճանապարհի ծրագրի հետ ԵԱՏՄ-ի զուգորդման մասին: Այդ զուգորդումը շատ կարեւոր Է: Հեռանկարում, եթե Եվրամիությունը միանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը եւ ԵԱՏՄ-ին, ապա դա բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում կլիներ եվրասիական մայրցամաքում»,- ասել Է Նազարբաեւը, որը ժամանել Է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովն ապրիլի 25-27-ին ընթանում Է Պեկինում, դրան մասնակցում են պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ: Համաժողովի աշխատանքին մասնակցելու համար ժամանել են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի նախաձեռնությունն Է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման նպատակով, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրներ, ինչը կոչված Է նպաստել նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձեւավորման գաղափարն առաջադրվել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից եւ առաջին անգամ հնչել Է 2013 թվականի սեպտեմբերին Ղազախստան պետական այցի շրջանակում Աստանայում նրա ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]